Ի՞նչ եք գլուխներդ գցել «Զանգեզուրյան միջանցք», հա միջանցք: Ոչ մի փաստաթղթում, ոչ մի տեղ նման պաշտոնական անվանում չկա:
Եղածը Եռակողմ հայտարարության 9-րդ կետն է՝ կապուղի:
Մի անգամ էլ եմ գրել, կրկնեմ` 2020 թ. նոյեմբերի 11-ին ադրբեջանական համաֆինանսավորում ունեցող «Կոմերսանտն» իր առաջին էջում գրեց` միջանցք, ու բերնեբերան պտտվեց:
Սա է:
Միջանցքը ո՛չ թե իրենք, այլ մենք ենք ուզելու:
ՈՒզելու ենք Թուրքիայից, ուզելու ենք միջազգայն կոնվենցիաներով հաստատված, անցյալ դարի
20-ականներին էլ նախագիծ դարձած միջանցքը:
Դեպի ծով ելք ունենալու մեզ հասանելիք 160 կմ երկարության Գյումրի -Արդահան -Տրապիզոն երկաթուղային և խճուղային միջանցքը:
Էն միջանցքը, որի մասին ակնարկում էր Էրդողանը Պոլսի պատրիարք Մութաֆյանի ընտրության ժամանակ: 35 հազարանոց թուրքահայ համայնքին ուղղված ելույթում:
Իսկ դրա համար մի չնչին բան է պետք` սեփական տունը «գեներալնի ուբորկա» անել, աղբը հանել-աղբանոց լցնել ու վերջ տալ կիկոսությանը, թե` ամա՜ա՜ա՜ն , թուրքը կգա:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)